Լուրեր  
Download Fonts

 

      Home
         Արխիվ

 

  

Ուշադրությո'ւն: Առանց www.armchess.am-ին եւ/կամ
“Շախմատային Հայաստանին” հղում կատարելու
 չի թույլատրվում օգտագործել մեր կայքի նյութերը:

2.2.2012 Լեվոն Արոնյանի Հայտարարությունը
 

2 փետրվարի 2012 թ.

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին,
ՖԻԴԵ
-ի նախագահական խորհրդի անդամներին

Հարգելի պարոն նախագահ,
նախագահական
խորհրդի հարգելի անդամներ

 Լրատվամիջոցներից տեղեկացա, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի եւ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները:
 Ուզում
եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որեւէ բարձրակարգ մրցաշարի:
 Այնպիսի
պատասխանատու եւ կարեւոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր եւ ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որեւէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:
 Հաշվի
առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է:
 Հուսով
եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս:

Կանխավ շնորհակալությամբ եւ խորին հարգանքներով,

Գրոսմայստեր Լեւոն Արոնյան
 

2.2.2012 Հայ գրոսմայստերները Ջիբրալթարում. 10-րդ տուր
  Մովսիսյան - Սվիդլեր ½ - ½
Ձագնիձե - Սարգսյան 0 - 1
Հակոբյան - Կաբրերա 0 - 1

Դուք կարող եք Ջիբրալթարի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում ս. թ. հունվարի 24-ից մինչեւ փետրվարի 2-ը: Սկիզբը` ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում1 Ուղիղ հեռարձակում2   Ուղիղ հեռարձակում3
 

2.2.2012 Հայ գրոսմայստերները Ջիբրալթարում. 9-րդ տուր
  Հովել - Մովսիսյան ½ - ½
Սարգսյան - Հանլեյ 1 - 0
Մամեդիարով - Հակոբյան 1 - 0
 
1.2.2012 Հայ գրոսմայստերները Ջիբրալթարում. 8-րդ տուր
  Մովսիսյան - Գոպալ ½ - ½
Հակոբյան - Էլ Դեբս 1 - 0
Ջավախիշվիլի - Սարգսյան ½ - ½
 
31.1.2012 Հայ գրոսմայստերները Ջիբրալթարում. 7-րդ տուր
  Ֆելգաեր - Մովսիսյան 0 - 1
Սալեմ - Հակոբյան ½ - ½
Սարգսյան - Վալհոնդո 1 - 0
 
30.1.2012 Աշխարհի չեմպիոններին նվիրված գիրք
 

“Շախմատային Հայաստանը” լույս է ընծայել Գագիկ Հովհաննիսյանի “Շախմատային ոսկե Նինբոն” գիրքը: Այն նվիրված է Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակով ավարտված աշխարհի 8-րդ թիմային առաջնությանը, որը 2011 թվականին անցկացվեց Չինաստանի Նինբո քաղաքում:

Հեղինակը, որը Նինբոյում անմիջականորեն հետեւում էր մարզական խոշորագույն այս իրադարձության ընթացքին, ականատեսի աչքերով ներկայացնում է առաջնության ամենահետաքրքիր դրվագները, հայ շախմատիստների ելույթների մանրամասները:

Զետեղված են Նինբոյում Հայաստանի հավաքականի շախմատիստների` Լ. Արոնյանի, Ս. Մովսիսյանի, Վ. Հակոբյանի, Գ. Սարգսյանի, Ռ. Հովհաննիսյանի խաղացած բոլոր պարտիաները, աշխարհի առաջնությունների պատմությունը ներկայացնող տեղեկատու ուշագրավ նյութեր, բազմաթիվ լուսանկարներ:

Շախմատասերները, որոնք ցանկանում են ձեռք բերել այս գիրքը, պետք է դիմեն մեզ armchess@arminco.com հասցեով:
 

30.1.2012 Հայ գրոսմայստերները Ջիբրալթարում. 6-րդ տուր
  Հակոբյան - Լե Քուանգ ½ - ½
Մովսիսյան - Զատոնսկիխ 1 - 0
Կուիպիերս - Սարգսյան ½ - ½
 
29.1.2012 Լեւոն Արոնյանը` Վեյկ ան Զեեի գերմրցաշարի հաղթող
 
Լուսանկարը` Ֆրեդ Լուկասի
 
29.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 13-րդ տուր
  A մրցաշար
Արոնյան - Ռաջաբով 1 / 2
Կարուանա - Գելֆանդ 1 - 0
Հաշիմով - Նակամուրա 1 / 2
Գիրի - Նավարա 1 / 2
Իվանչուկ - Կարյակին 1 / 2
Կամսկի - Թոփալով 1 - 0
Վան Վելի - Կարլսեն 1 / 2

C մրցաշար
Դանիելյան - Հոպման 1 - 0

Դուք կարող եք Վեյկ ան Զեեի փառատոնի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում ս. թ. հունվարի 14-17-ը, 19-22-ը, 24-25-ը, 27-29-ը: Սկիզբը` ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում:   Tata Steel A:  Tata Steel C:   Online3
 

29.1.2012 Հայ գրոսմայստերները Ջիբրալթարում. 5-րդ տուր
  Ձագնիձե - Մովսիսյան 1 - 0
Չուկրի - Հակոբյան 0 - 1
Սարգսյան - Ռազնիկով ½ - ½
 
28.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 12-րդ տուր
  A մրցաշար
Գելֆանդ - Արոնյան 0 - 1
Կարլսեն - Կամսկի 1 / 2
Կարյակին - Հաշիմով 1 / 2
Նակամուրա - Վան Վելի 1 - 0
Նավարա - Կարուանա 1 / 2
Ռաջաբով - Իվանչուկ 1 / 2
Թոփալով - Գիրի 1 - 0

C մրցաշար
Գոուդրիան - Դանիելյան 0 - 1

Դուք կարող եք Վեյկ ան Զեեի փառատոնի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում ս. թ. հունվարի 14-17-ը, 19-22-ը, 24-25-ը, 27-29-ը: Սկիզբը` ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում:   Tata Steel A:  Tata Steel C:   Online3
 

28.1.2012 Հրանտ Մելքումյանը` Շախմատ960-ի չեմպիոն
  Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը նվաճեց Հայաստանի Շախմատ960-ի (Ֆիշերի շախմատ) 2012 թ. չեմպիոնի տիտղոսը: Երեւանում անցկացված Հայաստանի Շախմատ960-ի 2-րդ առաջնությունում Մելքումյանը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր: Երկրորդ եւ երրորդ մրցանակներին արժանացան համապատասխանաբար գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը` 5 եւ Լեւոն Բաբուջյանը` 4 միավոր:

Մրցանակները սահմանել էր միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը:
 

28.1.2012 Հայ գրոսմայստերները Ջիբրալթարում. 4-րդ տուր
  Մովսիսյան - Յուսուպով 1 - 0
Խուրտիձե - Սարգսյան ½ - ½
Հակոբյան - Մոլինա 1 - 0
 
27.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 11-րդ տուր
  A մրցաշար
Արոնյան - Նավարա 0 - 1
Կարլսեն - Թոփալով 1 - 0
Կարուանա - Գիրի 1 - 0
Հաշիմով - Ռաջաբով 0 - 1
Իվանչուկ - Գելֆանդ 0 - 1
Կամսկի - Նակամուրա 1 / 2
Վան Վելի - Կարյակին 0 - 1

C մրցաշար
Դանիելյան - Ադհիբան 1 / 2
 

27.1.2012 Հայ գրոսմայստերները Մոսկովյան օփենում
  Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ս. թ. հունվարի 28-ից փետրվարի 5-ը կմասնակցի “Մոսկովյան օփեն” փառատոնի ծրագրով անցկացվող ուսանող-գրոսմայստերների մրցաշարին:

Գրոսմայստերներ Լիլիթ Գալոյանը, Եվգենյա Դոլուխանովան, Կարինա Համբարձումովան կմասնակցեն “Մոսկովյան օփենի” ծրագրի մեջ մտնող Ռուսաստանի գավաթի փուլ հանդիսացող մրցաշարին:

Դուք կարող եք “Մոսկովյան օփենի” պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում ս. թ. հունվարի 28-ից փետրվարի 5-ը: Սկիզբը` ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում:  Online1    Online2    Online3   Online4    Online5
 

27.1.2012 Հայ գրոսմայստերները Ջիբրալթարում. 3-րդ տուր
  Կուլաոտս - Մովսիսյան ½ - ½
Սարգսյան - Բրունելո 0 - 1
Կռաշ - Հակոբյան ½ - ½
 
26.1.2012 Հայ գրոսմայստերները Ջիբրալթարում. 2-րդ տուր
  Մովսիսյան - Ալ-Սաեդ 1 - 0
Գալլահեր - Սարգսյան 0 - 1
Հակոբյան - Առիոլդ ½ - ½
 
25.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 10-րդ տուր
  A մրցաշար
Գիրի - Արոնյան 0 - 1
Գելֆանդ - Հաշիմով 1 / 2
Կարյակին - Կամսկի 0 - 1
Նակամուրա - Կարլսեն 1 / 2
Նավարա - Իվանչուկ 0 - 1
Ռաջաբով - Վան Վելի 1 / 2
Թոփալով - Կարուանա 0 - 1

C մրցաշար
Բրանդենբուրգ - Դանիելյան 1 - 0
 

25.1.2012 Հայ շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում
  Ս. թ. մարտի 1-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում սկսվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:
 
25.1.2012 Հայ գրոսմայստերները Ջիբրալթարում. 1-ին տուր
  Լունդ - Մովսիսյան 0 - 1
Սարգսյան - Նեզադ 1 - 0
Պիիկ - Հակոբյան 0 - 1
 
24.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 9-րդ տուր
  A մրցաշար
Արոնյան - Կարուանա 1 - 0
Կարլսեն - Կարյակին 0 - 1
Հաշիմով - Նավարա 1 / 2
Իվանչուկ - Գիրի 1 - 0
Կամսկի - Ռաջաբով 1 / 2
Նակամուրա - Թոփալով 1 / 2
Վան Վելի - Գելֆանդ 1 / 2

C մրցաշար
Դանիելյան - Պաետց 1 / 2
 

24.1.2012 Հայ գրոսմայստերները Եվրոպայի առաջնությունում
  Հայաստանի 72-րդ. առաջնության ավարտից հետո հայտնի դարձան Հայաստանի այն գրոսմայստերները, որոնք ս. թ. մարտի 19-ից մինչեւ ապրիլի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը.

Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Հրանտ Մելքումյան:
 

23.1.2012 Հայաստանի հավաքականների կազմերը
  Հայաստանի 2012 թ. առաջնությունների ավարտից հետո հայտնի դարձան այն շախմատիստները, որոնք Հայաստանի հավաքականների կազմերում 2012 թ. օգոստոսին կմասնակցեն Ստամբուլում անցկացվելիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:

Տղամարդկանց հավաքական` Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, մարզիչ` Արշակ Պետրոսյան:

Կանանց հավաքական` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան, մարզիչ` Արթուր Չիբուխչյան:
 

22.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 8-րդ տուր
  A մրցաշար
Կարուանա - Իվանչուկ 1 / 2
Ռաջաբով - Կարլսեն 1 / 2
Նավարա - Վան Վելի 1 / 2
Թոփալով - Արոնյան 1 / 2
Գիրի - Հաշիմով 0 - 1
Գելֆանդ - Կամսկի 1 / 2
Կարյակին - Նակամուրա 1 / 2

C մրցաշար
Տանիա - Դանիելյան 1 / 2
 

22.1.2012 Հայաստանի առաջնություն. 11-րդ տուր
 

Տղամարդկանց 72-րդ առաջնություն

Հայաստանի 2012 թ. չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը

Փաշիկյան Արման - Գրիգորյան Ավետիք 1 / 2
Անդրիասյան Զավեն - Մինասյան Արտաշես 1 / 2
Պետրոսյան Տիգրան Լ - Հովհաննիսյան Ռոբերտ 1 - 0
Բաբուջյան Լեւոն - Տեր-Սահակյան Սամվել 0 - 1
Մելքումյան Հրանտ - Սիմոնյան Հրայր 1 / 2

Կանանց 67-րդ առաջնություն

Հայաստանի 2012 թ. չեմպիոնուհի Մարիա Կուրսովան :

Խառատյան Անահիտ - Գասպարյան Նարինե 1 - 0
Դոլուխանովա Եվգենյա - Մովսիսյան Նաիրա 1 - 0
Հայրապետյան Աննա - Աղաբեկյան Լիանա 1 - 0
Սարգսյան Շուշաննա - Գեւորգյան Մարիա + - -
Ղամբարյան Հասմիկ - Կուրսովա Մարիա 0 - 1

Դուք կարող եք Հայաստանի 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում ս. թ. հունվարի 11-16-ը, 18-22-ը: Սկիզբը` ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում1  Ուղիղ հեռարձակում2
 

21.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 7-րդ տուր
  A մրցաշար
Կարլսեն - Գելֆանդ 1 - 0
Հաշիմով - Կարուանա 1 / 2
Իվանչուկ - Արոնյան 1 / 2
Կամսկի - Նավարա 1 - 0
Կարյակին - Թոփալով 1 - 0
Նակամուրա - Ռաջաբով 1 / 2
Վան Վելի - Գիրի 1 / 2

C մրցաշար
Դանիելյան - Սադլեր 1 / 2
 

21.1.2012 Հայաստանի առաջնություն. 10-րդ տուր
 



Տղամարդկանց 72-րդ առաջնություն
Սիմոնյան Հրայր - Բաբուջյան Լեւոն 0 - 1
Տեր-Սահակյան Սամվել - Պետրոսյան Տիգրան Լ 1 / 2
Հովհաննիսյան Ռոբերտ - Անդրիասյան Զավեն 1 - 0
Մինասյան Արտաշես - Փաշիկյան Արման 0 - 1
Գրիգորյան Ավետիք - Գրիգորյան Կարեն 0 - 1

Կանանց 67-րդ առաջնություն
Գասպարյան Նարինե - Ղամբարյան Հասմիկ 1 - 0
Կուրսովա Մարիա - Մարտիրոսյան Լիա 1 - 0
Գեւորգյան Մարիա - Հայրապետյան Աննա - - +
Աղաբեկյան Լիանա - Դոլուխանովա Եվգենյա 0 - 1
Մովսիսյան Նաիրա - Խառատյան Անահիտ 0 - 1
 

21.1.2012 Հայ գրոսմայստերները Ջիբրալթարում
  Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վարուժան Հակոբյանը կմասնակցեն ս. թ. հունվարի 24-ից մինչեւ փետրվարի 2-ը Ջիբրալթարում անցկացվելիք խոշոր օփենին:

Մրցաշարի մոտ 250 մասնակիցների մեջ են ավելի քան 60 գրոսմայստերներ, այդ թվում` Սվիդլերը, Մամեդյարովը, Ադամսը, Ալմաշին, Պոլգարը, Շիրովը, Լազնիչկան, Սուտովսկին, Սաշիկիրանը, Բոլոգանը, Շորտը, Կորչնոյը:

Դուք կարող եք Ջիբրալթարի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում ս. թ. հունվարի 24-ից մինչեւ փետրվարի 2-ը: Սկիզբը` ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում1 Ուղիղ հեռարձակում2   Ուղիղ հեռարձակում3
 

21.1.2012 Տիգրան Քոթանջյանը Թավրիզում
  Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Իրանի Թավրիզ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց 15-րդ տեղը:

Առաջին մրցանակը 9 միավորով նվաճեց գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան):
 

20.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 6-րդ տուր
 

A մրցաշար
Արոնյան - Հաշիմով 1 - 0
Կարուանա - Վան Վելի 1 / 2
Գիրի - Կամսկի
Գելֆանդ - Նակամուրա 0 - 1
Նավարա - Կարլսեն 1 / 2
Թոփալով - Իվանչուկ 1 / 2
Ռաջաբով - Կարյակին 1 - 0

C մրցաշար
Գրովեր - Դանիելյան 1 / 2
 

20.1.2012 Հայաստանի առաջնություն. 9-րդ տուր
 

Տղամարդկանց 72-րդ առաջնություն
Գրիգորյան Կարեն - Մինասյան Արտաշես 1 - 0
Փաշիկյան Արման - Հովհաննիսյան Ռոբերտ 1 / 2
Անդրիասյան Զավեն - Տեր-Սահակյան Սամվել 1 / 2
Պետրոսյան Տիգրան Լ - Սիմոնյան Հրայր 1 / 2
Բաբուջյան Լեւոն - Մելքումյան Հրանտ 1 - 0

Կանանց 67-րդ առաջնություն
Մովսիսյան Նաիրա - Գասպարյան Նարինե 0 - 1
Խառատյան Անահիտ - Աղաբեկյան Լիանա 0 - 1
Դոլուխանովա Եվգենյա - Գեւորգյան Մարիա + - -
Սարգսյան Շուշաննա - Կուրսովա Մարիա 1 / 2
Մարտիրոսյան Լիա - Ղամբարյան Հասմիկ 1 - 0
 

20.1.2012 Տիգրան Քոթանջյանը Թավրիզում
  Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Իրանի Թավրիզ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 10 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ ընթանում է 18-րդ տեղում:

Աղյուսակը 8,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան):
 

19.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 5-րդ տուր
 

A մրցաշար
Կարլսեն - Գիրի 1 / 2
Հաշիմով - Իվանչուկ 0 - 1
Կամսկի - Կարուանա 1 / 2
Կարյակին - Գելֆանդ 0 - 1
Նակամուրա - Նավարա 1 - 0
Ռաջաբով - Թոփալով 1 / 2
Վան Վելի - Արոնյան 1 / 2

C մրցաշար
Դանիելյան - Տիկկանեն 0 - 1
 

19.1.2012 Հայաստանի առաջնություն. 8-րդ տուր
 

Տղամարդկանց 72-րդ առաջնություն

Զավեն Անդրիասյան - Հրայր Սիմոնյան

Մելքումյան Հրանտ - Պետրոսյան Տիգրան Լ 0 - 1
Սիմոնյան Հրայր - Անդրիասյան Զավեն 1 / 2
Տեր-Սահակյան Սամվել - Փաշիկյան Արման 1 - 0
Հովհաննիսյան Ռոբերտ - Գրիգորյան Կարեն 1 - 0
Մինասյան Արտաշես - Գրիգորյան Ավետիք 1 / 2

Կանանց 67-րդ առաջնություն

Լիա Մարտիրոսյան - Նարինե Գասպարյան

Գասպարյան Նարինե - Մարտիրոսյան Լիա 1 - 0
Ղամբարյան Հասմիկ - Սարգսյան Շուշաննա 0 - 1
Կուրսովա Մարիա - Հայրապետյան Աննա 1 / 2
Գեւորգյան Մարիա - Խառատյան Անահիտ 0 - 1
Աղաբեկյան Լիանա - Մովսիսյան Նաիրա 1 - 0
 

19.1.2012 Տիգրան Քոթանջյանը Թավրիզում
  Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Իրանի Թավրիզ քաղաքում անցկացվող օփենում ինը տուրից հետո վաստակել է 5,5 միավոր:

Աղյուսակը 7,5-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան) եւ Լեւան Պանցուլայան (Վրաստան):

Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:
 

18.1.2012 Հայաստանի առաջնություն. 7-րդ տուր
 

Տղամարդկանց 72-րդ առաջնություն

Լեւոն Բաբուջյան - Տիգրան Լ. Պետրոսյան

Գրիգորյան Ավետիք - Հովհաննիսյան Ռոբերտ 1 / 2
Գրիգորյան Կարեն - Տեր-Սահակյան Սամվել 1 / 2
Փաշիկյան Արման - Սիմոնյան Հրայր 1 - 0
Անդրիասյան Զավեն - Մելքումյան Հրանտ 1 / 2
Պետրոսյան Տիգրան Լ - Բաբուջյան Լեւոն 1 - 0

Կանանց 67-րդ առաջնություն

Մարիա Կուրսովա - Եվգենյա Դոլուխանովա

Աղաբեկյան Լիանա - Գասպարյան Նարինե 1 - 0
Մովսիսյան Նաիրա - Գեւորգյան Մարիա 1 - 0
Դոլուխանովա Եվգենյա - Կուրսովա Մարիա 0 - 1
Հայրապետյան Աննա - Ղամբարյան Հասմիկ 1 - 0
Սարգսյան Շուշաննա - Մարտիրոսյան Լիա 1 / 2
 

18.1.2012 Տիգրան Քոթանջյանը Թավրիզում
  Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Իրանի Թավրիզ քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ 120 մասնակիցների մեջ զբաղեցնում է 11-րդ տեղը:

Աղյուսակը 7 միավորով գլխավորում է գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան):

Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երեք տուր:
 

17.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 4-րդ տուր
  A մրցաշար
Արոնյան - Կամսկի 1 - 0
Կարուանա - Կարլսեն 1 / 2
Գելֆանդ - Ռաջաբով 1 / 2
Գիրի - Նակամուրա 1 / 2
Իվանչուկ - Վան Վելի 1 / 2
Նավարա - Կարյակին 0 - 1
Թոփալով - Հաշիմով 1 / 2

C մրցաշար
Օոտես - Դանիելյան 1 - 0
 

17.1.2012 Հայ գրոսմայստերների հաղթանակը Ալ Էյնում
 

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը Արաբական Միացյալ Էմիրություններում “Մոդ Ռասուլ Խուրի եւ որդիներ” թիմի կազմում մասնակցում էին Ալ Էյնի կոմերցիոն ընկերությունների թիմային առաջնությանը: Թիմը, որի հովանավորն է Յուսեֆ Խուրին, 21 հնարավորից վաստակելով 18 միավոր, նվաճեց առաջին մրցանակը:

Լուսանկարում.- Հրանտ Մելքումյանը (ձախից), Ասիայի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հիշամ Ալ-Թահերը, Յուսեֆ Խուրին, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը պարգեւատրման ժամանակ:
 
17.1.2012 Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
  Երեւանում ավարտված Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը (Ռուսաստան), որը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: 6,5-ական միավոր վաստակեցին միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը եւ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը (Հայաստան):

Բելոուսը լրացրեց գրոսմայստերի, իսկ Գաբուզյանը` միջազգային վարպետի նորմա:
 
16.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 3-րդ տուր
  A մրցաշար
Նակամուրա - Կարուանա 1 / 2
Ռաջաբով - Նավարա 1 - 0
Վան Վելի - Հաշիմով 1 / 2
Կամսկի - Իվանչուկ 1 / 2
Կարլսեն - Արոնյան 1 - 0
Կարյակին - Գիրի 1 - 0
Գելֆանդ - Թոփալով 1 / 2

C մրցաշար
Դանիելյան - Հաաստ 1 / 2
 

16.1.2012 Հայաստանի առաջնություն. 6-րդ տուր
 

Տղամարդկանց 72-րդ առաջնություն

Արման Փաշիկյան - Հրանտ Մելքումյան

Բաբուջյան Լեւոն Անդրիասյան Զավեն 0 - 1
Մելքումյան Հրանտ Փաշիկյան Արման 1 / 2
Սիմոնյան Հրայր Գրիգորյան Կարեն 0 - 1
Տեր-Սահակյան Սամվել Գրիգորյան Ավետիք 1 / 2
Հովհաննիսյան Ռոբերտ Մինասյան Արտաշես 1 - 0

Կանանց 67-րդ առաջնություն

Հասմիկ Ղամբարյան - Եվգենյա Դոլուխանովա

Գասպարյան Նարինե - Սարգսյան Շուշաննա 1 / 2
Մարտիրոսյան Լիա - Հայրապետյան Աննա 0 - 1
Ղամբարյան Հասմիկ - Դոլուխանովա Եվգենյա 0 - 1
Կուրսովա Մարիա - Խառատյան Անահիտ 1 - 0
Գեւորգյան Մարիա - Աղաբեկյան Լիանա 1 - 0
Գրոսմայստեր Նելլի Աղինյանը հիվանդության պատճառով դուրս է մնացել մրցաշարից:
 

15.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 2-րդ տուր
  A մրցաշար
Արոնյան - Նակամուրա 1 - 0
Կարուանա - Կարյակին 1 - 0
Հաշիմով - Կամսկի 1 / 2
Գիրի - Ռաջաբով 1 / 2
Իվանչուկ - Կարլսեն 1 / 2
Նավարա - Գելֆանդ 1 / 2
Թոփալով - Վան Վելի 1 / 2

C մրցաշար
Սչուտ - Դանիելյան 1 / 2
 

15.1.2012 Հայաստանի առաջնություն. 5-րդ տուր
 

Տղամարդկանց 72-րդ առաջնություն
Մինասյան Արտաշես - Տեր-Սահակյան Սամվել 1 / 2
Գրիգորյան Ավետիք - Սիմոնյան Հրայր 1 / 2
Գրիգորյան Կարեն - Մելքումյան Հրանտ 0 - 1
Փաշիկյան Արման - Բաբուջյան Լեւոն 1 - 0
Անդրիասյան Զավեն - Պետրոսյան Տիգրան Լ 1 / 2

Կանանց 67-րդ առաջնություն
Գեւորգյան Մարիա - Գասպարյան Նարինե 0 - 1
Աղաբեկյան Լիանա - Աղինյան Նելլի
Մովսիսյան Նաիրա - Կուրսովա Մարիա 0 - 1
Խառատյան Անահիտ - Ղամբարյան Հասմիկ 1 - 0
Դոլուխանովա Եվգենյա - Մարտիրոսյան Լիա 1 - 0
Հայրապետյան Աննա - Սարգսյան Շուշաննա 1 - 0
 

14.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում. 1-ին տուր
 

A մրցաշար
Նավարա - Թոփալով 1 / 2
Գելֆանդ - Գիրի 0 - 1
Ռաջաբով - Կարուանա 1 / 2
Կարյակին - Արոնյան 0 - 1
Նակամուրա - Իվանչուկ 1 / 2
Կարլսեն - Հաշիմով 1 - 0
Կամսկի - Վան Վելի 1 / 2

C մրցաշար
Դանիելյան - Տուրով 0 - 1
 

14.1.2012 Հայաստանի առաջնություն. 4-րդ տուր
 

Տղամարդկանց 72-րդ առաջնություն

Սամվել Տեր-Սահակյան - Ռոբերտ Հովհաննիսյան

Պետրոսյան Տիգրան Լ - Փաշիկյան Արման 1 / 2
Բաբուջյան Լեւոն - Գրիգորյան Կարեն 1 - 0
Մելքումյան Հրանտ - Գրիգորյան Ավետիք 1 / 2
Սիմոնյան Հրայր - Մինասյան Արտաշես 1 / 2
Տեր-Սահակյան Սամվել - Հովհաննիսյան Ռոբերտ 0 - 1

Կանանց 67-րդ առաջնություն

Լիանա Աղաբեկյան - Մարիա Կուրսովա

Գասպարյան Նարինե - Հայրապետյան Աննա 1 / 2
Սարգսյան Շուշաննա - Դոլուխանովա Եվգենյա 1 / 2
Մարտիրոսյան Լիա - Խառատյան Անահիտ 1 - 0
Ղամբարյան Հասմիկ - Մովսիսյան Նաիրա 1 / 2
Կուրսովա Մարիա - Աղաբեկյան Լիանա 1 - 0
Աղինյան Նելլի - Գեւորգյան Մարիա 0 - 1
 

14.1.2012 Արոնյանը եւ Դանիելյանը Վեյկ ան Զեեում
  A մրցաշարի վիճակահանությունը.
1. Նավարա
2. Գելֆանդ
3.Ռաջաբով
4. Կարյակին
5. Նակամուրա
6. Կարլսեն
7. Կամսկի
8. Վան Վելի
9. Հաշիմով
10. Իվանչուկ
11. Արոնյան
12. Կարուանա
13. Գիրի
14. Թոփալով

Առաջին տուրում Արոնյանը սեւերով խաղում է Կարյակինի հետ:

C մրցաշարում Դանիելյանը առաջին տուրում սպիտակներով հանդիպում է Տուրովի հետ:
 

14.1.2012 Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
  Երեւանում անցկացվող Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում, յոթ տուրից հետո աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը (Ռուսաստան): Առաջատարից մեկ միավոր պակաս ունի միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը:

Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է չորս տուր:
 
13.1.2012 Հայաստանի առաջնություն. 3-րդ տուր
 

Տղամարդկանց 72-րդ առաջնություն

Զավեն Անդրիասյան - Արման Փաշիկյան

Հովհաննիսյան Ռոբերտ - Սիմոնյան Հրայր 1 / 2
Մինասյան Արտաշես - Մելքումյան Հրանտ 0 - 1
Գրիգորյան Ավետիք - Բաբուջյան Լեւոն 1 / 2
Գրիգորյան Կարեն - Պետրոսյան Տիգրան Լ 0 - 1
Փաշիկյան Արման - Անդրիասյան Զավեն 1 / 2

Կանանց 67-րդ առաջնություն

Աննա Հայրապետյան - Եվգենյա Դոլուխանովա

Աղինյան Նելլի - Գասպարյան Նարինե 1 / 2
Գեւորգյան Մարիա - Կուրսովա Մարիա 0 - 1
Աղաբեկյան Լիանա - Ղամբարյան Հասմիկ 1 - 0
Մովսիսյան Նաիրա - Մարտիրոսյան Լիա 1 - 0
Խառատյան Անահիտ - Սարգսյան Շուշաննա 0 - 1
Դոլուխանովա Եվգենյա - Հայրապետյան Աննա 0 - 1
 

13.1.2012 Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
  Երեւանում, շախմատի ակադեմիայում անցկացվում է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որին մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Լատվիան, Իրանը ներկայացնող 12 շախմատիստներ, այդ թվում` չորս գրոսմայստերներ:

Խաղացված վեց տուրից հետո աղյուսակը 5 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը (Ռուսաստան): Առաջատարից մեկ միավոր պակաս ունեն միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը եւ Վահե Բաղդասարյանը (Հայաստան):

Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է հինգ տուր:
 
12.1.2012 Հայաստանի առաջնություն. 2-րդ տուր
 

Տղամարդկանց 72-րդ առաջնություն

Հրանտ Մելքումյան - Ռոբերտ Հովհաննիսյան

Անդրիասյան Զավեն - Գրիգորյան Կարեն 1 - 0
Պետրոսյան Տիգրան Լ - Գրիգորյան Ավետիք 1 - 0
Բաբուջյան Լեւոն - Մինասյան Արտաշես 0 - 1
Մելքումյան Հրանտ - Հովհաննիսյան Ռոբերտ 1 - 0
Սիմոնյան Հրայր - Տեր-Սահակյան Սամվել 1 / 2

Կանանց 67-րդ առաջնություն

Նարինե Գասպարյան - Եվգենյա Դոլուխանովա

Գասպարյան Նարինե - Դոլուխանովա Եվգենյա 1 / 2
Հայրապետյան Աննա - Խառատյան Անահիտ 1 / 2
Սարգսյան Շուշաննա - Մովսիսյան Նաիրա 1 - 0
Մարտիրոսյան Լիա - Աղաբեկյան Լիանա 1 / 2
Ղամբարյան Հասմիկ - Գեւորգյան Մարիա 1 - 0
Կուրսովա Մարիա - Աղինյան Նելլի 1 - 0
 

11.1.2012 Հայաստանի առաջնություն. 1-ին տուր
 
Արտաշես Մինասյան - Տիգրան Պետրոսյան

Տղամարդկանց 72-րդ առաջնություն
Մինասյան Արտաշես - Պետրոսյան Տիգրան Լ 1 - 0
Գրիգորյան Ավետիք - Անդրիասյան Զավեն 1 / 2
Տեր-Սահակյան Սամվել - Մելքումյան Հրանտ 1 - 0
Հովհաննիսյան Ռոբերտ - Բաբուջյան Լեւոն 1 - 0
Գրիգորյան Կարեն - Փաշիկյան Արման 1 - 0

Կանանց 67-րդ առաջնություն
Կուրսովա Մարիա - Գասպարյան Նարինե 1 - 0
Աղինյան Նելլի - Ղամբարյան Հասմիկ 1 - 0
Գեւորգյան Մարիա - Մարտիրոսյան Լիա 0 - 1
Աղաբեկյան Լիանա - Սարգսյան Շուշաննա 1 - 0
Մովսիսյան Նաիրա - Հայրապետյան Աննա 0 - 1
Խառատյան Անահիտ - Դոլուխանովա Եվգենյա 1 / 2
 

11.1.2012 Տիգրան Ղարամյանը Պորտ Մարլիի մրցաշարում
  Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Պորտ Մարլի քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 148 մասնակիցների մեջ գրավեց 5-րդ տեղը: Ղարամյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավից (Ֆրանսիա):
 
10.1.2012 Հայաստանի առաջնություն. վիճակահանություն
 
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Մարիա Կուրսովան վիճակահանության ժամանակ:

Տղամարդկանց 72-րդ առաջնություն
1. Սիմոնյան Հրայր
2. Տեր-Սահակյան Սամվել
3. Հովհաննիսյան Ռոբերտ
4. Մինասյան Արտաշես
5. Գրիգորյան Ավետիք
6. Գրիգորյան Կարեն
7. Փաշիկյան Արման
8. Անդրիասյան Զավեն
9. Պետրոսյան Տիգրան Լ
10. Բաբուջյան Լեւոն
11. Մելքումյան Հրանտ

Կանանց 67-րդ առաջնություն
1. Կուրսովա Մարիա
2. Աղինյան Նելլի
3. Գեւորգյան Մարիա
4. Աղաբեկյան Լիանա
5. Մովսիսյան Նաիրա
6. Խառատյան Անահիտ
7. Դոլուխանովա Եվգենյա
8. Հայրապետյան Աննա
9. Սարգսյան Շուշաննա
10. Մարտիրոսյան Լիա
11. Ղամբարյան Հասմիկ
12. Գասպարյան Նարինե
 

9.1.2012 Լեւոն Արոնյանը Վեյկ ան Զեեում
  Լեւոն Արոնյանը ս. թ. հունվարի 14-29-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք “Տատա Սթիլ” փառատոնի գլխավոր, A մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Կարլսենը, Ռաջաբովը, Թոփալովը, Կարյակինը, Իվանչուկը, Հաշիմովը, Նակամուրան, Գելֆանդը, Կարուանան, Կամսկին, Գիրին, Նավարան, Վան Վելին:

Փառատոնի C մրցաշարի մասնակիցների մեջ է Էլինա Դանիելյանը:

Դուք կարող եք Վեյկ ան Զեեի փառատոնի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում ս. թ. հունվարի 14-17-ը, 19-22-ը, 24-25-ը, 27-29-ը: Սկիզբը` ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում:   Tata Steel A:  Tata Steel C:   Online3
 

8.1.2012 Հայաստանի առաջնություն. բարձրագույն խումբ
  Ս. թ. հունվարի 11-22-ը Երեւանում կանցկացվի Հայաստանի 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: Մասնակցում են գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Լեւոն Բաբուջյանը, Հրայր Սիմոնյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը:

Նույն օրերին Երեւանում կանցկացվի Հայաստանի կանանց 67-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: Մասնակցում են 12 շախմատիստուհիներ, այդ թվում` գրոսմայստերներ Մարիա Կուրսովան, Եվգենյա Դոլուխանովան, Նելլի Աղինյանը, Նաիրա Մովսիսյանը:

Դուք կարող եք Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարերի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում ս. թ. հունվարի 11-22-ը: Սկիզբը` ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում
 

8.1.2012 “Շախմատային Հայաստանի” բաժանորդագրությունը
  Շարունակվում է “Շախմատային Հայաստան” շաբաթաթերթի 2012 թ. բաժանորդագրությունը: Հայաստանում բաժանորդագրվել կարելի է “Հայմամուլի” եւ “Հայփոստի” բաժանմունքներում:

Արտասահմանյան ընթերցողները բաժանորդագրության հարցով պետք է անմիջականորեն դիմեն “Շախմատային Հայաստանի” խմբագրություն` հետեւյալ էլեկտրոնային հասցեով armchess@arminco.com
 
7.1.2012 Վարուժան Հակոբյանի հաջողությունը
  Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Լաս Վեգասում (ԱՄՆ) անցկացված Հյուսիսամերիկյան օփենում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ նվաճեց երկրորդ մրցանակը: Հակոբյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ֆրանցիսկո Վալեխո Պոնսից (Իսպանիա):

Մրցաշարին մասնակցում էին 62 շախմատիստներ:
 
1.1.2012 ՖԻԴԵ-ի նոր վարկանիշները
  ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների միջազգային նոր վարկանիշները` 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ: Հայաստանի բոլոր շախմատիստների վարկանիշները` այստեղ:
 
Շաբաթաթերթի նոր համարը


Բովանդակություն
Հայաստանի 72-րդ առաջնություն
Հարցազրույց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանի հետ
Հայաստանի կանանց 67-րդ առաջնություն
Հարցացրույց գրոսմայստեր Մարիա Կուրսովայի հետ
Հարցազրույց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանի հետ
Տատա Սթիլ, Վեյկ ան Զեե, 2012
Շախմատային հումոր
Շախմատային օրացույց
“Ճստիկներ” եւ մանրաքանդակներ
   

Tel.: (374)10-554923, (374)10-57075858
Fax: (374)10-570758, (374)10-272418
Address: 50, Khandjian st., 0025, Yerevan, Armenia

 

     
© Chess in Armenia Magazine, 1999-2012, 1999-2012