Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքում շրջանային կարգով անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ նվաճեց երկրորդ մրցանակը: 8 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ազեր Միրզոեւը (Ադրբեջան):
29.09.2009
Լիլիթ Մկրտչյանը ՖԻԴԵ-ի Գրան պրիում
Լիլիթ Մկրտչյանը ս. թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը Չինաստանի Նանկին քաղաքում մասնակցում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի մրցաշարին: Նրա մրցակիցներն են Նանա Ձագնիձեն, Մարի Սեբագը, Ժաո Քսյուն, Ժու Չենը, Քսյու Յուհուան, Շեն Յանը, Մոնղոնթուլ Բաթհույագը, Մարթա Ֆիերոն, Բեթուլ Յիլդիզը, Բաիրա Կովանովան, Յու Վենյունը:
Դուք կարող եք Գրան պրիի Նանկինի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը, հոկտեմբերի 4-9-ը, սկսած ժամը 12:00-ից (Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
28.09.2009
“Միկան” Եվրագավաթում
Գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը Երեւանի “Միկա” ակումբի կազմում ս. թ. հոկտեմբերի 3-10-ը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում մասնակցում են Եվրագավաթ-2009-ին:
Կանանց Եվրագավաթում Օհրիդում “Միկա” թիմի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Նինո Խուրցիձեն, Լիլիթ Գալոյանը:
27.09.2009
Աշոտ Վարդապետյանը` Աշխարհի գավաթի գլխավոր մրցավար
Երեւանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին ՖԻԴԵ-ն նշանակել է ս. թ. նոյեմբերի 20-ին Խանտի Մանսիյսկում սկսվող Աշխարհի գավաթի գլխավոր մրցավար:
26.09.2009
Հայաստանը համաշխարհային պատանեկան օլիմպիադայում
Հայաստանի պատանեկան հավաքականը (Սամվել Տեր-Սահակյան, Հայկ Գ. Վարդանյան, Տիգրան Ս. Պետրոսյան, Ռոբերտ Աղասարյան, Վահե Բաղդասարյան, մարզիչ` Տիգրան Նալբանդյան) ս. թ. սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը Թուրքիայի Ախիսար քաղաքում մասնակցում է Մ16 շախմատիստների համաշխարհային պատանեկան օլիմպիադային:
Դուք կարող եք համաշխարհային պատանեկան օլիմպիադայի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում սեպտեմբերի 25-28-ը, սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, սկսած ժամը 12:00-ից (Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
25.09.2009
Կանանց Գրան պրին` Ջերմուկում
ՖԻԴԵ-ի որոշմամբ կանանց Գրան պրիի փուլերից մեկը կկայանա Ջերմուկում 2010 թ. հունիսի 23-ից մինչեւ հուլիսի 6-ը:
24.09.2009
Սարգսյանը եւ Պետրոսյանը` Աշխարհի գավաթում
Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը ս. թ. նոյեմբերի 20-ից Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցաշարի 128 մասնակիցները “նոկաուտ” համակարգով, գավաթից բացի, կվիճարկեն նաեւ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի միակ ուղեգիրը:
23.09.2009
Հայ շախմատիստները աշխարհի պատանեկան առաջնությունում
Հայաստանի 23 ներկայացուցիչներ ս. թ. նոյեմբերի 11-23-ը Թուրքիայի Կեմեր քաղաքում կմասնակցեն աշխարհի 10-18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությանը:
22.09.2009
Լիլիթ Մկրտչյանը ՖԻԴԵ-ի Գրան պրիում
Լիլիթ Մկրտչյանը ս. թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը Չինաստանի Նանկին քաղաքում մասնակցում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի մրցաշարին: Նրա մրցակիցներն են Նանա Ձագնիձեն, Մարի Սեբագը, Ժաո Քսյուն, Ժու Չենը, Քսյու Յուհուան, Շեն Յանը, Մոնղոնթուլ Բաթհույագը, Մարթա Ֆիերոն, Բեթուլ Յիլդիզը, Բաիրա Կովանովան, Յու Վենյունը:
Դուք կարող եք Գրան պրիի Նանկինի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը, հոկտեմբերի 4-9-ը:
Ուղիղ հեռարձակում
21.09.2009
Հայաստանի շախմատիստները աշխարհի Մ20 առաջնությունում
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Հայրապետյանը ս. թ. հոկտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 4-ը Արգենտինայի Մար դել Պլատա քաղաքում կմասնակցեն աշխարհի Մ20 պատանիների եւ աղջիկների առաջնություններին:
20.09.2009
Հայաստանը համաշխարհային պատանեկան օլիմպիադայում
Հայաստանի պատանեկան հավաքականը (Սամվել Տեր-Սահակյան, Հայկ Գ. Վարդանյան, Տիգրան Ս. Պետրոսյան, Ռոբերտ Աղասարյան, Վահե Բաղդասարյան, մարզիչ` Տիգրան Նալբանդյան) ս. թ. սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը Թուրքիայի Ախիսար քաղաքում կմասնակցի Մ16 շախմատիստների համաշխարհային պատանեկան օլիմպիադային:
19.09.2009
Կասպարով-Կարպով մրցախաղը Վալենսիայում
Գարրի Կասպարովը եւ Անատոլի Կարպովը ս. թ. սեպտեմբերի 21-24-ը 12 պարտիայից (4 արագ եւ 8 կայծակնային) բաղկացած մրցախաղ կանցկացնեն Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Մենամարտը նվիրված է 1984-1985 թթ. Մոսկվայում անցկացված Կասպարովի եւ Կարպովի անդրանիկ պատմական մրցախաղի 25-ամյակին:
Դուք կարող եք Կասպարով-Կարպով մրցախաղի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում սեպտեմբերի 22-24-ը, սկսած ժամը 22:00-ից (Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
18.09.2009
Հայաստանը Եվրոպայի թիմային առաջնությունում
Գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Հայաստանի հավաքականի կազմում ս. թ. հոկտեմբերի 21-30-ը Սերբիայի Օհրիդ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի 17-րդ թիմային առաջնությանը:
Եվրոպայի կանանց առաջնությունում Նովի Սադում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը:
Դուք կարող եք Եվրոպայի թիմային առաջնության պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում հոկտեմբերի 22-30-ը:
Ուղիղ հեռարձակում
17.09.2009
“Միկան” Եվրագավաթում
Գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը Երեւանի “Միկա” ակումբի կազմում ս. թ. հոկտեմբերի 3-10-ը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում կմասնակցեն Եվրագավաթ-2009-ին:
Կանանց Եվրագավաթում Օհրիդում “Միկա” թիմի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Նինո Խուրցիձեն, Լիլիթ Գալոյանը
:
Դուք կարող եք Եվրագավաթ-2009-ի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում հոկտեմբերի 4-10-ը:
Ուղիղ հեռարձակում
16.09.2009
Գաբրիել Սարգսյանը Անտվերպենում
Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը սեպտեմբերի 18-26-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մասնակցում է շրջանային կարգով անցկացվող խոշոր մրցաշարի: Նրա մրցակիցներն են Էթիեն Բաքրոն, Յան Թիմանը, Էմիլ Սուտովսկին, Կրիշնան Սաշիկիրանը, Բարթոշ Սոչկոն, Դեյվիդ Հոուելը, Անտոանետա Ստեֆանովան, Աննա Մուզիչուկը եւ Բարթ Միխելսը:
Դուք կարող եք Անտվերպենի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում սեպտեմբերի 18-26-ը, սկսած ժամը 17:00-ից:
Ուղիղ հեռարձակում
15.09.2009
Լեւոն Արոնյանը Տալի հուշամրցաշարում
Լեւոն Արոնյանը ս. թ. նոյեմբերի 4-19-ը Մոսկվայում կմասնակցի Տալի հուշամրցաշարին: Հայ շախմատիստի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Մագնուս Կարլսենը, Պետեր Լեկոն, Բորիս Գելֆանդը, Վասիլի Իվանչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Պյոտր Սվիդլերը եւ Ռուսլան Պոնոմարյովը:
Դուք կարող եք Տալի հուշամրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում նոյեմբերի 4-19-ը:
Ուղիղ հեռարձակում
15.09.2009
Մելիքսեթ Խաչիյանը` Հարավային Կալիֆորնիայի չեմպիոն
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում անցկացված մրցաշարում, 6 հնարավորից վաստակելով 5 միավոր, նվաճեց Հարավային Կալիֆորնիայի չեմպիոնի տիտղոսը:
15.09.2009
Կարեն Մովսիսյանի երկրորդ մրցանակը
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Ալմագրո քաղաքում շրջանային կարգով անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ նվաճեց երկրորդ մրցանակը: Հաղթանակ տարավ գրոսմայստեր Ազեր Միրզոեւը (Ադրբեջան), որը վաստակեց 7 միավոր:
6-րդ տուր Կարյակին - Արոնյան 1/2
Շիրով - Գրիշչուկ 1/2
Մասնակիցների վերջնական դասավորությունը 1. Արոնյան Լեւոն 13
2. Գրիշչուկ Ալեքսանդր8
3. Կարյակին Սերգեյ
7
4. Շիրով Ալեքսեյ
3
Դուք կարող եք Բիլբաոյի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում սեպտեմբերի 6-8-ը, 10-12-ը, սկսած ժամը
19:00-ից
(Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
12.09.2009
Լեւոն Արոնյանը նվաճեց Մեծ սաղավարտը
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Լեւոն Արոնյանը Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվող մրցաշարի վերջին տուրից առաջ նվաճեց խաղարկվող գլխավոր մրցանակը` Մեծ սաղավարտը:
12.09.2009
“Մեծ սաղավարտի” եզրափակիչը
5-րդ տուր Արոնյան -Շիրով 1:0
Գրիշչուկ - Կարյակին
1/2
11.09.2009
Վերջին տուրը` ժամը 19:00-ին
Ուշադրություն, “Մեծ սաղավարտի” եզրափակիչի վերջին տուրը սեպտեմբերի 12-ին կսկսվի ժամը 19:00-ին (Երեւանի ժամանակով):
11.09.2009
Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի առաջնությունում
Դուք կարող եք աշխարհի կանանց թիմային առաջնության պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում սեպտեմբերի 2-11-ը, սկսած 11:30-ից (Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
11.09.2009
“Մեծ սաղավարտի” եզրափակիչը
4-րդ տուր Արոնյան - Գրիշչուկ 1:0
Շիրով - Կարյակին
1/2
10.09.2009
Սամվել Տեր-Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն
16-ամյա #1392;այ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Իտալիայի Ֆերմո քաղաքում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում Մ18 խմբում նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը:
10.09.2009
Վերջին տուրը` ժամը 7:00-ին
Ուշադրություն, աշխարհի կանանց թիմային առաջնության վերջին տուրը սեպտեմբերի 11-ին կսկսվի 7:00-ին (Երեւանի ժամանակով):
10.09.2009
Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի առաջնությունում
Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում
23 հայ շախմատիստներ են մասնակցում Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությանը, որն անցկացվում է Ֆերմոյում (Իտալիա):
Դուք կարող եք Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը, սկսած ժամը 18:00-ից (Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
9-րդ տուր
Ազգանուն-անուն
1
2
3
4
5
6
7
8
9
Միավ.
Տեղ
Խումբ
Տեր-Սահակյան Սամվել
1
0
1
1
1
1
1
½
1
7,5
1
Տ18
Վարդանյան Հայկ Գ.
½
1
0
1
1
1
½
½
0
5,5
20
Տ18
Գեւորգյան Դավիթ
1
0
1
0
½
1
½
1
0
5,0
39
Տ18
Բաղդասարյան Վահե
1
1
1
½
½
½
1
1
0
6,5
4
Տ16
Աղասարյան Ռոբերտ
1
1
½
½
½
1
1
0
1
6,5
8
Տ16
Գրիգորյան Կարեն Հ.
1
1
1
0
0
½
1
0
1
5,5
27
Տ14
Պլուզյան Արամ
1
1
0
1
0
1
0
½
0
4,5
53
Տ14
Ապրեսյան Զոհրակ
1
½
1
0
1
½
0
1
½
5,5
23
Տ14
Հարությունյան Տիգրան
1
1
½
1
0
1
1
½
0
6,0
11
Տ12
Պետրոսյան Մանուել
1
½
1
1
½
½
0
0
1
5,5
23
Տ12
Աղաջանյան Արսեն
0
1
1
½
½
0
0
1
0
4,0
61
Տ12
Մեժլումյան Մարատ
½
1
0
0
½
1
1
0
1
5,0
40
Տ12
Պետրոսյան Արման
0
1
1
1
1
½
1
0
1
6,5
7
Տ10
Գեսյան Սուրեն
0
1
1
0
0
½
1
1
½
5,0
31
Տ10
Մկրտչյան Միքայել
1
½
1
1
1
1
0
1
0
6,5
5
Տ10
Ասատրյան Սոնա
0
1
0
0
0
1
0
1
0
3,0
57
Ա10
Խորոտյան Միլենա
0
1
1
0
1
0
0
0
0
3,0
55
Ա10
Ղուկասյան Սիրանուշ
0
1
0
½
1
0
½
1
1
5,0
34
Ա12
Մաթեւոսյան Քրիստինա
0
0
1
1
½
0
½
½
1
4,5
42
Ա12
Գաբոյան Սուսաննա
0
1
0
1
0
0
1
1
0
4,0
46
Ա14
Ազիզբեկյան Արփի
0
1
½
0
1
0
½
0
1
4,0
56
Ա14
Մեսելջյան Աստղիկ
0
1
0
½
1
1
0
½
0
4,0
44
Ա16
Սարգսյան Շուշաննա
0
1
0
0
1
0
1
0
1
4,0
39
Ա18
09.09.2009
Ֆրանսիա-Հայաստան. “Արմավիայի” շախմատի մրցանակ
Գագիկ Հովհաննիսյանի այս նոր գիրքը (Երեւան, 2009 թ.) նվիրված է Փարիզում անցկացված շախմատի մեծ տոնին` Ֆրանսիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների մրցախաղին: Երկրագնդի այս երկու ուժեղ թիմերը արագ շախմատի կանոններով վիճարկում էին “Արմավիայի” շախմատի գավաթը:
Գրքում զետեղված են Փարիզում խաղացված բոլոր պարտիաները, բազմաթիվ լուսանկարներ, տեղեկատու ուշագրավ նյութեր:
Շախմատասերները, որոնք ցանկանում են ձեռք բերել այս գիրքը, պետք է դիմեն մեզ
armchess@arminco.com հասցեով:
09.09.2009
Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի առաջնությունում
3-րդ տուր Կարյակին - Գրիշչուկ 1:0
Շիրով - Արոնյան
0:1
08.09.2009
Կարեն Մովսիսյանի հաղթանակը
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, ինչպես եւ անցյալ տարի, առաջին մրցանակը նվաճեց Իտալիայի Իմպերիա քաղաքում անցկացված փառատոնում: Մովսիսյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:
Փառատոնին մասնակցում էին 10 երկրներ ներկայացնող 160 շախմատիստներ:
08.09.2009
Գեորգի Արզումանյանի հաջողությունը
Գրոսմայստեր Գեորգի Արզումանյանը, չկրելով ոչ մի պարտություն, երրորդ մրցանակը նվաճեց Ուկրաինայի Խարկով քաղաքում շրջանային կարգով անցկացված Մացկեւիչի հուշամրցաշարում: Արզումանյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: 7,5 միավորով առաջին տեղը գրավեց գրոսմասյտեր Միխայիլ Սիմանցեւը (Ուկրաինա):
08.09.2009
“Մեծ սաղավարտի” եզրափակիչը
2-րդ տուր Արոնյան - Կարյակին 1:0
Գրիշչուկ - Շիրով 1:0
07.09.2009
Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի առաջնությունում
1-ին տուր Գրիշչուկ - Արոնյան 1:0
Կարյակին - Շիրով 1/2
Դուք կարող եք Բիլբաոյի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում սեպտեմբերի 6-8-ը, 10-12-ը, սկսած ժամը
20:00-ից
(Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
06.09.2009
Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի առաջնությունում
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մասնակցում է “Մեծ սաղավարտի” եզրափակիչին, որն անցկացվում է սեպտեմբերի 5-12-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում: Նրա մրցակիցներն են Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) եւ Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա):
Դուք կարող եք Բիլբաոյի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում սեպտեմբերի 6-8-ը, 10-12-ը, սկսած ժամը
20:00-ից
(Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
05.09.2009
Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի առաջնությունում
Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի առաջնությունում
Հայաստանի կանանց հավաքականը (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան, Սիրանուշ Անդրիասյան, մարզիչ` Արսեն Եղիազարյան) սեպտեմբերի 1-12-ը մասնակցում է Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնությանը:
Մրցաշարին մասնակցում են նաեւ ԱՄՆ-ի, Լեհաստանի, Հնդկաստանի, Չինաստանի 1-ին եւ 2-րդ, Ռուսաստանի, Վիետնամի, Վրաստանի, Ուկրաինայի հավաքականները:
01.09.2009
ՖԻԴԵ-ի նոր վարկանիշները
ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների միջազգային նոր վարկանիշները` 2009 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ: Հայաստանի բոլոր շախմատիստների վարկանիշները`
այստեղ:
01.09.2009
Մհեր Հովհաննիսյանի հաղթանակը
Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Բելգիայի Բրասշատ քաղաքում շրջանային կարգով անցկացված մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: