Շնորհավորում ենք բոլորի Նոր Տարին եւ Սուրբ ծնունդը, ցանկանում ենք առողջություն ու հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքում:
31.12.2009
“Կորուս - 2010”
"Կորուս" մրցաշարը կանցկացվի 2010 թ. հունվարի 15-31-ը Վեյկ ան Զեեում, Հոլանդիա:
Դուք կարող եք “Կորուս-2010”-ի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում 2010 թ. հունվարի 16-19-ը, 21-24-ը, 26-27-ը, 29-31-ը: Սկիզբը` ժամը 14:30-ին
(Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
31.12.2009
Վարուժան Հակոբյանի հաղթանակը
Վարուժան Հակոբյանը Լաս Վեգասում անցկացված Հյուսիսամերիկյան օփենում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը:
27.12.2009
Հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը
Հայաստանի շախմատի հավաքականը, որը 2010 թ. հունվարի 4-13-ը Թուրքիայի Բուրսա քաղաքում մասնակցելու է աշխարհի թիմային առաջնությանը, այս օրերին Ծաղկաձորում անցկացնում է եզրափակիչ մարզական հավաքը:
Դուք կարող եք աշխարհի առաջնության պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում 2010 թ. հունվարի 4-9-ը, 11-13-ը: Սկիզբը` ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
26.12.2009
“Շախմատ-64”-ը հեռուստատեսությամբ
“Շախմատ-64” հաղորդաշարի (հեղինակ եւ վարող` Գագիկ Հովհաննիսյան) հերթական թողարկումը Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ (հ1) կհեռարձակվի կիրակի օրը, դեկտեմբերի 27-ին, 11:40-ին: Կրկնությունը` արբանյակային հեռարձակմամբ, 13:10-ին եւ հաջորդ օրը` 5:45-ին (Երեւանի ժամանակով):
25.12.2009
Իգոր Զայցեւը` Մոսկվայի վետերանների չեմպիոն
Հայ գրոսմայստեր Իգոր Զայցեւը Մոսկվայի վետերանների արագ շախմատի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նա 84 շախմատիստների մասնակցությամբ անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:
25.12.2009
Ավետիք Գրիգորյանի երրորդ մրցանակը
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Իրանի Ուրմիա քաղաքում անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 136 մասնակիցների մեջ գրավեց երրորդ տեղը: Գրիգորյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ֆարիդ Աբասովիանիից (Ադրբեջան):
24.12.2009
ՀՀ նախագահը հանդիպեց հավաքականի հետ
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Ծաղկաձորի օլիմպիական բազա, որտեղ իրենց ուսումնամարզական եզրափակիչ հավաքն են անցկացնում Հայաստանի ազգային հավաքականի անդամները, որոնք պատրաստվում են նոր տարվա առաջին օրերին Թուրքիայի Բուրսա քաղաքում մեկնարկող աշխարհի թիմային առաջնությանը:
24.12.2009
Դանիելյանը եւ Աղինյանը չշարունակեցին մրցաշարը
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ստիպված եղավ թողնել Գրոնինգենի մրցաշարը եւ վերադառնալ տուն ընտանեկան դժբախտության` հոր մահվան կապակցությամբ: Էլինայի հետ Երեւան վերադարձավ նաեւ նրա ընկերուհին` գրոսմայստեր Նելլի Աղինյանը:
Մեր ցավակցությունները Էլինա Դանիելյանին:
23.12.2009
Դանիելյանը եւ Աղինյանը Գրոնինգենի մրցաշարում
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Նելլի Աղինյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող մրցաշարում երկու փուլից հետո ունեն 1-ական միավոր:
Աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են ինը մասնակիցներ:
22.12.2009
Դանիելյանը եւ Աղինյանը Գրոնինգենի մրցաշարում
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Նելլի Աղինյանը հաղթանակներ տարան Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում սկսված ավանդական փառատոնի անդրանիկ փուլում:
Փառատոնի գլխավոր մրցաշարում, որտեղ հանդես են գալիս հայ շախմատիստուհիները, ելույթ են ունենում 68 շախմատիստներ, հիմնականում` տղամարդիկ:
20.12.2009
Եվգենյա Դոլուխանովայի հաղթանակը
Հայ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա) 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ առաջին մրցանակը նվաճեց Բիկովայի հուշամրցաշարում, որն ընթանում էր Ռուսաստանի Սուզդալ քաղաքում:
19.12.2009
Հսկաների մենամարտը
19.12.2009 Հսկաների մենամարտը
Էլիստայում անցկացվում է արագ շախմատի մրցախաղ շախմատային հսկաներ Բորիս Սպասսկու եւ Վիկտոր Կորչնոյի միջեւ:
Դուք կարող եք “Հսկաների մենամարտի” պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում 2009 թ. դեկտեմբերի 18-21-ը, 23-26-ը: Սկիզբը` ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
19.12.2009
Բարձր կոչումներ օլիմպիական չեմպիոններին
Շախմատի համաշխարհային օլիմպիադաների չեմպիոններ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը եւ Սմբատ Լպուտյանը արժանացել են Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչման:
19.12.2009
“Շախմատ-64”-ը հեռուստատեսությամբ
“Շախմատ-64” հաղորդաշարի (հեղինակ եւ վարող` Գագիկ Հովհաննիսյան) հերթական թողարկումը Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ (հ1) կհեռարձակվի կիրակի օրը, դեկտեմբերի 20-ին, 11:40-ին: Կրկնությունը` արբանյակային հեռարձակմամբ, 13:00-ին եւ հաջորդ օրը` 4:00-ին (Երեւանի ժամանակով):
18.12.2009
Լեւոն Արոնյանը կխաղա Լինարեսում
Լեւոն Արոնյանը կմասնակցի 2010 թ. փետրվարի 12-25-ը Իսպանիայի Լինարես քաղաքում անցկացվելիք ավանդական գերմրցաշարին: Հայ շախմատիստի մրցակիցները կլինեն գրոսմայստեր Վեսելին Թոփալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վուղար Հաշիմովը, Ֆրանսիսկո Վալեխո-Պոնսը եւ, հավանաբար, Բորիս Գելֆանդը:
Լինարեսի մրցաշարը մտնում է "Մեծ սաղավարտի" խաղարկության ծրագրի մեջ:
17.12.2009
“Շախմատային Հայաստանի” 2010 թ. բաժանորդագրությունը
Շարունակվում է “Շախմատային Հայաստան” շաբաթական հանդեսի 2010 թ. բաժանորդագրությունը:
Արտասահմանյան ընթերցողները բաժանորդագրության հարցով պետք է դիմեն հանդեսի խմբագրություն
armchess@arminco.com էլեկտրոնային հասցեով
:
16.12.2009
Լիլիթ Մկրտչյանը` լավագույնների տասնյակում
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը տեղ է գրավել 2009 թ. լավագույն մարզիկների տասնյակում: Հայաստանի մարզական լրագրողները իրենց կազմած ցուցակում Լիլիթին հատկացրել են 10-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Մկրտչյանն այս տարի երկրորդ մրցանակ էր նվաճել Եվրոպայի կանանց առաջնությունում
:
15.12.2009
“Շախմատային Հայաստանի” գրքերը
Շախմատասերները կարող են ձեռք բերել “Շախմատային Հայաստան” հանդեսի խմբագրության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով լույս ընծայած գրքերն ու տեղեկագրերը: Դրանց թարմացված ցուցակը զետեղված է
http://www.armchess.am/books.htm կայքում:
Նշված գրականության ձեռքբերման մանրամասներին ծանոթանալու համար պետք է դիմել
armchess@arminco.com էլեկտրոնային հասցեով
:
14.12.2009
Աշխարհի գավաթ:
Ֆինալ
Վերջնական արդյունքներ
7-5
Գելֆանդ
- Պոնոմարյով
Դուք կարող եք Աշխարհի գավաթի խաղարկության պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում 2009 թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 8-ը, դեկտեմբերի 10-14-ը: Սկիզբը` ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
14.12.2009
Արմեն Պրուդյանը` Հարավային Ամերիկայի չեմպիոն
Բրազիլահայ 15-ամյա շախմատիստ Արմեն Պրուդյանը Ռիո դե ժանեյրոյի մոտակայքում գտնվող Մենդես քաղաքում անցկացված Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությունում, Մ16 խմբում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Պրուդյանը միաժամանակ իրավունք ստացավ կրելու ՖԻԴԵ-ի վարպետի կոչում:
13.12.2009
Աշխարհի գավաթ:
Ֆինալ, 4-րդ խաղ
Արդյունքներ
2-2 Գելֆանդ ½-½ Պոնոմարյով
12.12.2009
Աշխարհի գավաթ:
Ֆինալ, 3-րդ խաղ
Արդյունքներ
1.5-1.5 Պոնոմարյով ½-½ Գելֆանդ
12.12.2009
Սեւակ Մխիթարյանը լրացրեց գրոսմայստերի նորմա
23-ամյա միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում ավարտված Բրազիլիայի 76-րդ առաջնությունում լրացրեց գրոսմայստերի նորմա: Սեւակը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը:
Չեմպիոնի կոչումը 8,5 միավորով նվաճեց գրոսմայստեր Ջովաննի Վեսկովին: 8 միավորով երկրորդ տեղում է գրոսմայստեր Ջիլբերտո Միլոշը:
11.12.2009
Աշխարհի գավաթ:
Ֆինալ, 2-րդ խաղ
Արդյունքներ
1-1 Գելֆանդ ½-½ Պոնոմարյով
11.12.2009
“Շախմատ-64”-ը հեռուստատեսությամբ
“Շախմատ-64” հաղորդաշարի (հեղինակ եւ վարող` Գագիկ Հովհաննիսյան) հերթական թողարկումը Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ (հ1) կհեռարձակվի կիրակի օրը, դեկտեմբերի 13-ին, 11:40-ին: Կրկնությունը` արբանյակային հեռարձակմամբ, 13:25-ին եւ հաջորդ օրը` 5:55-ին (Երեւանի ժամանակով):
11.12.2009
Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնությունում
Միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի 76-րդ առաջնության նախավերջին փուլում գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերի հետ ոչ-ոքի խաղալուց հետո 7 միավորով ընթանում է երրորդ տեղում:
Առջեւում են գրոսմայստերներ Ջովաննի Վեսկովին եւ Ժիլբերտո Միլոշը, որոնք 10 հնարավորից վաստակել են համապատասխանաբար 8 եւ 7,5 միավոր: Եզրափակիչ փուլում առաջատարները հանդիպելու են միմյանց հետ:
10.12.2009
Աշխարհի գավաթ:
Ֆինալ, 1-ին խաղ
Արդյունքներ
Պոնոմարյով ½-½ Գելֆանդ
10.12.2009
Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնությունում
Միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի 76-րդ առաջնության 9-րդ փուլում պարտություն կրեց գրոսմայստեր Ջովաննի Վեսկովիից եւ այժմ 6,5 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Նրանից կես միավոր ավելի ունեն Վեսկովին եւ գրոսմայստեր Ժիլբերտո Միլոշը:
Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երկու փուլ:
09.12.2009
Սեւակ Մխիթարյանի հաղթարշավը
23-ամյա միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է իր հաղթարշավը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի 76-րդ առաջնությունում: 8-րդ փուլում պարտության մատնելով Էվերալդո Մացուրային, Մխիթարյանը վաստակեց 6,5 միավոր եւ սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Մոտակա մրցակիցները` գրոսմայստերներ Ժիլբերտո Միլոշը եւ Ջովաննի Վեսկովին, հայ շախմատիստից ետ են մնում կեսական միավորով:
Սեւակ Մխիթարյանին գրոսմայստերի նորմա լրացնելու համար մնացած երեք փուլերում անհրաժեշտ է վաստակել միայն մեկ միավոր
:
08.12.2009
Աշխարհի գավաթ:
6-րդ փուլ
6-րդ փուլի վերջնական արդյունքները
2-0
Գելֆանդ
- Կարյակին 1-0
2-4 Մալախով -
Պոնոմարյով
½-½
08.12.2009
Մելիքսեթ Խաչիյանի հաղթանակը Ամերիկյան օփենում
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) առաջին մրցանակը նվաճեց Լոս Անջելեսում անցկացված 45-րդ Ամերիկյան օփենում, որին մասնակցում էին 200 շախմատիստներ: Խաչիյանը 8 հնարավորից վաստակեց 6 միավոր: Նույնպիսի արդյունքով միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) գրավեց երկրորդ տեղը: Հաջող հանդես եկավ նաեւ միջազգային վարպետ Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ), որը հաղթողներից ետ մնաց մեկ միավորով:
08.12.2009
Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնությունում
Միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է իր գերազանց ելույթը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի 76-րդ առաջնությունում: 7-րդ փուլում տարած հերթական հաղթանակից հետո Մխիթարյանը վաստակեց 5,5 միավոր եւ ավելի եւս կրճատեց իր եւ գրոսմայստեր Ջովաննի Վեսկովիի միավորների տարբերությունը: Այժմ Սեւակն առաջատարից ետ է մնում միայն կես միավորով:
Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է չորս փուլ
:
08.12.2009
Սերգեյ Կասպարովը Ֆիգեյրա դա Ֆոզում
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Պորտուգալիայի Ֆիգեյրա դա Ֆոզ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 46 մասնակիցների մեջ գրավեց 6-րդ տեղը:
7 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Անտոն Կովալյովը (Արգենտինա):
08.12.2009
Մովսես Մովսիսյանը Սթիլուոթերում
ՖԻԴԵ-ի վարպետ Մովսես Մովսիսյանը (ԱՄՆ) 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ երրորդ մրցանակը նվաճեց Օկլահոմա նահանգի Սթիլուոթեր քաղաքում անցկացված օփենում: Մովսիսյանը մեկ միավորով ետ մնաց հաղթողից` ՖԻԴԵ-ի վարպետ Կոնրադ Հոլթից (ԱՄՆ):
Միջազգային վարպետ Սեւակ Մխիթարյանը, 6 հնարավորից վաստակելով 4,5 միավոր, շարունակում է ընթանալ 2-րդ տեղում Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի առաջնությունում: Մխիթարյանը մեկ միավորով ետ է մնում առաջատարից` գրոսմայստեր Ջովաննի Վեսկովիից:
“Շախմատ-64” հաղորդաշարի (հեղինակ եւ վարող` Գագիկ Հովհաննիսյան) հերթական թողարկումը Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ (հ1) կհեռարձակվի կիրակի օրը, դեկտեմբերի 6-ին, 11:40-ին: Կրկնությունը` արբանյակային հեռարձակմամբ, 14:25-ին եւ հաջորդ օրը` 5:55-ին (Երեւանի ժամանակով):
05.12.2009
Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնությունում
Միջազգային վարպետ Սեւակ Մխիթարյանը, 3 հնարավորից վաստակելով 2 միավոր, ընթանում է 2-րդ տեղում Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի առաջնությունում: Գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյին հաղթելուց հետո Մխիթարյանը մեկ միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ջովաննի Վեսկովիից:
Շրջանային մրցակարգով անցկացվող առաջնությանը մասնակցում են 12 շախմատիստներ:
Դեկտեմբերի 8-15-ը Լոնդոնում կընթանա խոշոր մրցաշար ութ գրոսմայստերների` Կրամնիկի, Կարլսենի, Նակամուրայի, Նի Հուայի, Շորտի, Ադամսի, Մակշեյնի, Հոուելի մասնակցությամբ:
Դուք կարող եք Լոնդոնի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում 2009 թ. դեկտեմբերի 8-10-ը, 12-15-ը: Սկիզբը` ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով):
Ուղիղ հեռարձակում
04.12.2009
Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում
Վերջնականապես հաստատվեց Հայաստանի հավաքականի կազմը, որը 2010 թ. հունվարի 3-14-ը Թուրքիայի Բուրսա քաղաքում կմասնակցի աշխարհի շախմատի 7-րդ թիմային առաջնությանը: Թիմում ըստ խաղատախտակների հանդես կգան Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը: Հավաքականի մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Բելգիայի Լյովեն քաղաքում անցկացված մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ 107 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը: Հովհաննիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` ՖԻԴԵ-ի վարպետ Ստեֆան Բերիից (Անգլիա):